Կարևոր իրադարձություններ

Մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը կաթվածահար է եղել. մամուլի խոսնակ

18 Մայիս, 2022 12:11
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան
Մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը կաթվածահար է եղել. մամուլի խոսնակ

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի գործընկերներ,

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով։

Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին