Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ձգտում է խորացնել համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ. ԱԳՆ-ի ուղերձը

27 Ապրիլ, 2024 17:18
Հայաստանը ձգտում է խորացնել համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ. ԱԳՆ-ի ուղերձը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ազատության օրվա 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հարավաֆրիկյան Հանրապետությանը։

«Ոգեկոչելով Հարավաաֆրիկյան Հանրապետության Ազատության օրվա 30-ամյակը՝ մենք մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում ՀԱՀ կառավարությանն ու ժողովրդին։

Հայաստանը ձգտում է խորացնել իր համագործակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ՝ հիմնված ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և միջազգային արդարության ընդհանուր արժեքների վրա»,-նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի էջում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին