Կարևոր իրադարձություններ

Վերին Խոտանան գյուղի մոտ ավտոբուսը գլորվել է ձորը. կա երեք զոհ, վեց տուժած

27 Ապրիլ, 2024 19:08
Վերին Խոտանան գյուղի մոտ ավտոբուսը գլորվել է ձորը. կա երեք զոհ, վեց տուժած

Ապրիլի 27-ին՝ ժամը 17:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկական մարտական հաշվարկներ:

Ըստ նախնական տվյալների կա երեք զոհ և վեց տուժած:

Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին