Կարևոր իրադարձություններ

Արևմուտքի մտավախությունները, թե Վրաստանը շեղվում է եվրոպական ուղուց, անհիմն են. Ղարիբաշվիլի

27 Ապրիլ, 2024 21:17
Արևմուտքի մտավախությունները, թե Վրաստանը շեղվում է եվրոպական ուղուց, անհիմն են. Ղարիբաշվիլի

«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքին։

«Արևմուտքի մտավախությունները, թե Վրաստանը շեղվում է եվրոպական ուղուց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենք ընդունելով, անհիմն են։

Մենք պետք է համոզենք մեր ամերիկացի և եվրոպացի բարեկամներին, որ Վրաստանը ոչ մի արտառոց բան չի անում և նպատակ չունի շեղվել եվրոպական ուղուց։

Քննադատություններ և գնահատականներ հնչեցին, թե իբր Վրաստանը պատրաստվում է շեղվել եվրաինտեգրման կամ ժողովրդավարության ուղուց։ Իհարկե, դրանք, մեղմ ասած, ոչ միայն չափազանցված, այլև անհիմն հայտարարություններ են»,- նշել է Ղարիբաշվիլին։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին