Կարևոր իրադարձություններ

Վրաց ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու բարօրություն․ Լենա Նազարյանը վրացի գործընկերներին ուղերձ է հղել

26 Մայիս, 2021 15:12
Հեղինակ՝ Լենա Նազարյան
Վրաց ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու բարօրություն․ Լենա Նազարյանը վրացի գործընկերներին ուղերձ է հղել

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Որպես ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար՝ շնորհավորում եմ Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության նվիրական օրվա կապակցությամբ։ Աշխարհում ու հատկապես տարածաշրջանի ժողովուրդների համար այս բարդ ու փոթորկալից ժամանակներում վրաց ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու բարօրություն: Շնորհակալ եմ բարեկամության համար, շնորհակալ եմ փոխօգնության համար, շնորհակալ եմ համագործակցության համար Վրաստանի սիրելի քաղաքացիներ»:

 

Լրահոս

Դիտել ավելին