Կարևոր իրադարձություններ

Ազատվեք ատամնացավից հաշված վայրկյանների ընթացքում

18 Հոկտեմբեր, 2015 00:46
Ազատվեք ատամնացավից հաշված վայրկյանների ընթացքում

Հաճախ երեխաների և մեծահասակների մոտ առանց պատճառի սաստիկ ատամնացավ է սկսվում: Բերանի խոռոչի բակտերիան, որը սնվում է շաքարից, էմալը փչացնող թթուներ է արտազատում, որն էլ հանգեցնում է ատամների որակի վատացման և փտման:

1. Աղը՝ տաք ջրում- 1 ճաշի գդալ աղը լուծեք 1 բաժակ տաք ջրում և ողողեք բերանը: Այն կհանգստացնի բորբոքումները, որոնք ի հայտ են եկել ատամնացավի պատճառով:

2. Ձեթը՝ ատամնացավի դեմ- 2ճ/գ ձեթով ողողեք բերանը մոտ 15-20 րոպե: Ձիթայուղը նվազեցնում է վնասակար բակտերիաների քանակ բերանի խոռոչում՝ այսպիսով նվազեցնելով ատամների ինֆեկցիաների առաջացման ռիսկը:

3. Աղ և պղպեղ՝ ցավը հանգստացնելու համար- Աղն ու պղպեղն իրենց հակաբակտերիալ հատկանիշների շնորհիվ արդյունավետ կերպով հանգստացնում են ատամնացավը: Հավասար քանակությամբ աղն ու պղպեղը լուծեք մի փոքր ջրում՝ մածուկանման զանգված ստանալու համար: Ստացված զանգվածը քսեք վնասված ատամին, մի քանի րոպե անց կզգաք արդյունքը:

4. Սխտորը՝ ատամնացավի դեմ- Սխտորը մեկ այլ արդյունավետ միջոց է՝ ատամնացավի դեմ պայքարելու համար: Պարզապես մեկ պճեղ սխտորը տրորեք և վրան մի փոքր աղ լցրեք: Ստացված խառնուրդը դրեք ցավող ատամին: Մեկ կամ երկու սխտոր ծամելը կարող է ավելի արդյունավետ լինել:

5. Մեխակը՝ բնական ցավազրկող– 2 հատիկ մեխակը տրորեք և խառնեք մի փոքր ձիթապտղի կամ բուսական յուղով: Ստացված զանգվածը դրեք ցավող ատամի վրա: Այս միջոցն արդյունավետ կերպով անցկացնում է ատամնացավը:

6. Կոճապղպեղ- Թարմ կոճապղպեղը մի որոշ ժամանակ թրջեք ջրի մեջ, ապա լուծույթով ողողեք բերանը:

7. Սոխ- Սոխը հրաշալի պայքարում է ատամնացավի դեմ: Ցավը նվազեցնելու համար պարզապես մի քանի րոպե հում սոխ ծամեք:

8. Թեյի փաթեթները՝ ատամնացավի դեմ- Սև թեյը պարունակում է տանին, որը ժամանակավորապես դադարեցնում է ատամի ցավը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին