Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 396 նոր դեպք

15 Հունվար, 2021 10:48
Հայաստանում  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 396 նոր դեպք

Հունվարի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163 972 դեպք, որոնցից 152 320-ն` առողջացած, 2974-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 619 066 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 2546 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 396 նոր դեպք: Ունենք 471 առողջացած և 11 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 726 է

 

Լրահոս

Դիտել ավելին