Պերուի Կոնգրեսի լիագումար նիստը քվեարկել է երկրի նախագահ Մարտին Վիսկարային պաշտոնից հեռացնելու օգտին, որը մեղադրվում է 2011-2014 թվականներին Մոկեգուա շրջանի նահանգապետի պաշտոնում եղած ժամանակ կաշառք վերցնելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«105 կողմ, 19 դեմ, 4 ձեռնպահ: Քվեարկությունը հայտարարվում է փակված»,- տեղեկացրել է Կոնգրեսի խոսնակ Մանուել Արտուրո Մերինո դե Լաման: