«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
«Իմ քայլը» խմբակցության անդամներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի և Նարեկ Զեյնալյանի նախաձեռնությամբ առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։Նախագծի ընդունման առաջնային նպատակն է իրավակիրառ պրակտիկայում կյանքի կոչել ՀՀ սահմանադրության 16-րդ հոդվածը, ըստ որի՝ «ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են»:
Նախագծի երկրորդ մասը վերաբերում է երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրվելիք վճարովի արձակուրդին: Այն հնարավորություն կտա նորածնի հորը՝ երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալ գործատուի հաշվին վճարովի արձակուրդ մինչև 5 աշխատանքային օր տևողությամբ: Դա հնարավորություն կտա նորածնի հորը մասնակից դառնալ երեխայի խնամքին և աջակցել նոր ծննդաբերած կնոջը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։