Կարևոր իրադարձություններ

Երևանում փորձել են ինքնաձիգի 20-ից ավելի կրակոցներով սպանել քրեական հեղինակություն Պոտյոյին

23 Նոյեմբեր, 2019 19:38
Երևանում փորձել են ինքնաձիգի 20-ից ավելի կրակոցներով սպանել քրեական հեղինակություն Պոտյոյին

Shamshyan.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ եւ ստեղծվել է քննչական խումբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քննչական խումբը նախաքննություն է կատարելու նոյեմբերի 21-ին Երեւանում հնչած կրակոցների փաստով, երբ անհայտ անձը անհայտ զենքով կրակոցներ էր արձակել Տիգրան Մեծի 74 հասցեի ուղղությամբ եւ վնասել տան ապակին, իսկ դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին 24 հատ կրակված պարկուճ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված տունը պատկանում է քրեական հեղինակություն Պետրոս Հարությունյանին, ով քրեական աշխարհում հայտնի է «Պոտյո» մականվամբ, իսկ նրա քավորը ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության ծառայության նախկին պետ Արշակ Հակոբյանն է:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ հավանաբար, կրակոցներն ուղղվել են հենց «Պոտյոյի» դեմ՝ մահափորձի նպատակով, սակայն այդ պահին նա տանը չի եղել, իսկ վնասված Toyota Corolla մակնիշի 33 XX 136 համարանիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրում կան մեծ թվով տեղադրված տեսախցիկներ եւ իրավապահները կարող են դրանց միջոցով հայտնաբերել կրակոցներ արձակողին:

Ինչպես ավելի վաղը հայտնել էր Shamshyan.com-ը, նոյեմբերի 21-ին, կրակոցներ էին հնչել Երեւանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը Տիգրան Մեծի պողոտայի 63 հասցեի մոտից անհայտ զենքով կրակոցներ է արձակել նույն պողոտայի 74 հասցեի ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին