Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում 500-ամյա սոսու հսկա ճյուղն ընկել է զբոսաշրջիկների վրա. կան տուժածներ

14 Հուլիս, 2019 18:46
Ադրբեջանում 500-ամյա սոսու հսկա ճյուղն ընկել է զբոսաշրջիկների վրա. կան տուժածներ

Ադրբեջանի  Շեքիի խաների պալատի մոտ 500-ամյա սոսու ճյուղն ընկել է զբոսաշրջիկների վրա, հաղորդում է INTERFAX.RU-ը:

Երկրի Տուրիզմի պետական գործակալության նախնական տվյալներով՝ 19 մարդ է տուժել, այդ թվում և զբոսաշրջիկներ: РИА Новости-ի տեղեկություններով՝ տուժածների թվում երկու ռուս և 5 սիրիացի կա:

Երկրի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ ստանձնել է իրավիճակի վերահսկողությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին