Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը լքել է Բրյուսելում տեղի ունեցող Եվրամիության գագաթնաժողովը, որտեղ քննարկվում էին ներգաղթյալներին զսպելու միջոցառումները բուլղարաթուրքական սահմանին սահմանապահների և փախստականների միջև բախումների մասին ստացված հաղորդագրություններից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սահմանապահները փորձել են կանգնեցնել ապօրինի ներգաղթյալների ամբոխին, ովքեր ցանկանում էին Թուրքիայից Բուլղարիա ներթափանցել: Մեկ աֆղան հրազենային վնասվածք է ստացել և մահացել հիվանդանոցի ճանապարհին:
Բուլղարիայի իշխանությունները հայտնում են, որ ամբոխը բաղկացած է եղել Աֆղանստանից մոտ 50 զինված և ագրեսիվ փախստականներից, ովքեր հրաժարվել են կատարել սահմանապահների կարգադրությունները:
Բուլղարիայի տարածքում սա առաջին աղմկահարույց միջադեպն է՝ կապված փախստականների հետ: