Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Գորիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Տիգրան Հայրապետյանի վարած Nissan Teana մակնիշի 10 ՏT 055 համարանիշի և Երևանի բնակիչ, 49-ամյա Միքայել Ջալոյանի վարած Վազ 2107 մակնիշի 34 FԼ 141 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ը կողաշրջվել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Սուքիայանն ու տեսուչ Արտակ Ավագյանը:
Օպերատիվորեն են ժամանել «Նաիրի Ինշուրանս» և «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ավելին՝ այստեղ