Կարևոր իրադարձություններ

Չմաքսազերծվող բեռի չափաքանակը 50-ից իջեցվեց 25 կգ-ի

24 Հունվար, 2019 16:18
Չմաքսազերծվող բեռի չափաքանակը 50-ից իջեցվեց 25 կգ-ի

ԵԱՏՄ կանոնների համապատասխան չմաքսազերծվող բեռի չափաքանակը 50 կգ-ից դարձել է 25 կգ։ Այս որոշումը ուժի մեջ է մտել տարվա  սկզբից։

Կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում ասաց,որ չմաքսազերծվող բեռի չափաքանակը նախորդ տարի բարձրացվեց մինչև 50 կգ։ Տարվա վերջում պարզվեց, որ մարդիկ այդ հնարավորությունը օգտագործել են սեփական բիզնեսն իրականցնելու համար։ Դա եղել է շատ կարճ ու հեշտ ճանապարհ:

«Մենք մտածում էինք,թե ինչ պետք է անենք, բայց ԵԱՏՄ կանոնը եկավ մեզ օգնության, երբ 50 կգ-ն իջեցվեց 25 կգ-ի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Անանյանը։ 

Անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ երեկվա իր հեռախոսազրույցին՝ Դ.Անանյանը նշեց, որ միասնական որոշում են կայացրել, որի մասին Վանեցյանը հնչեցրել է.

«Պարոն Վանեցյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ միասնական որոշում կայացրեցինք, որ, եթե նույնիսկ համարենք, որ մարդիկ չեն իմացել, կան օբյեկտիվ դեպքեր, միգուցե մենք հայտարարենք, որ սա վերջինն է, այնուհետև չոր վարչարարություն ենք իրականացնելու»։

 

Լրահոս

Դիտել ավելին