Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բոլթոնի հետ

23 Հունվար, 2019 19:21
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բոլթոնի հետ

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար:

 

Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:

Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին