Կարևոր իրադարձություններ

Բժշկական կենտրոնում պայթյունի դեպքի առթիվ ԱՆ-ն հաղորդագրություն է տարածել

25 Սեպտեմբեր, 2018 14:47
Բժշկական կենտրոնում պայթյունի դեպքի առթիվ  ԱՆ-ն հաղորդագրություն է տարածել

ՀՀ առողջապահության նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը: Եւս մեկ աշխատակից թեթև վնասվածքներով անմիջապես տեղափոխվել է նույն բուժհաստատություն, ուր ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:

Նախնական տվյալներով` կայանում պայթած թթվածնի բալոնը հիվանդանոցին չի պատկանում: Ոստիկանությունն իրականացնում է համապատասխան գործողություններ, պարզվում են հանգամանքները:

Այլ մանրամասներ կհաղորդվեն  լրացուցիչ»:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ նշված հիվանդանոցում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել էր:

 

Լրահոս

Դիտել ավելին