Կարևոր իրադարձություններ

Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. կա զոհ

25 Սեպտեմբեր, 2018 13:11
Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. կա զոհ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ըստ նախնական տեղեկությունների, «կիսլառոդի» պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Թումանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Քաջազնունու գլխավորությամբ։ Թե ինչն է եղել «կիսլառոդի» պայթելու պատճառը, այս պահին ճշտվում է։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև մահացածի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հիվանդանոցի աշխատակից է։ Դեպքի վայրում հավաքված նշված բժշկական կենտրոնի մի քանի աշխատակիցներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Նախկինում հիվանդանոցում պահպանվում էր անվտանգության կանոնները, կային անվտանգության աշխատակիցներ, ովքեր հետևում էին, որպեսզի նման անզգույշ դեպքեր տեղի չունենան, իսկ հիմա նոր տնօրենն ավելի շատ զբաղված է ինտգրիգներ հյուսելով, քան հիվանդանոցում պահպանել բնականոն աշխատանքներ, և եթե այս ողբերգական դեպքից հետո տնօրենը հետևություններ չանի, հույս չունենք, որ սա առաջինն ու վերջինը չի լինի»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին