Կարևոր իրադարձություններ

Տավուշի սահմանամերձ տարածքում ականի պայթունից զինծառայող է վնասվել. ՊՆ խոսնակ

25 Ապրիլ, 2024 21:53
Տավուշի սահմանամերձ տարածքում ականի պայթունից զինծառայող է վնասվել. ՊՆ խոսնակ

Մամուլում լուրեր էին տարածվել, որ Տավուշի մարզի սահմանամերձ տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս ականի վրա զինծառայող է պայթել։

Լուրը Shabat.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ նշելով, որ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա։

Խոսնակի փոխանցմամբ՝ զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար։

Իսկ թե ինչ մարմնական վնասվածքներ է ստացել զինծառայողը, Թորոսյանն ասաց, որ այլ մանրամասներ չեն կարող հաղորդել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին