Կարևոր իրադարձություններ

Ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպանին (լուսանկարներ)

26 Ապրիլ, 2024 12:56
Ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպանին (լուսանկարներ)

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին: Քննարկվել են նաև հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) ռազմավարությանը և Հայաստան-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգմանն առնչվող հարցեր: 

Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԵՄ ցուցաբերած աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման նպատակով և ընդգծել է այդ ուղղությամբ կողմերի միջև համագործակցության շարունակականության կարևորությունը: 

ԵՄ գործընկերները ևս կարևորել են արդյունավետ և կառուցողական փոխգործակցությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու դրա ուղղությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին