Կարևոր իրադարձություններ

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

26 Ապրիլ, 2024 14:10
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 25-ին Մոսկվա-Երևան չվերթով վերադարձել և քրեական հետախույզներին է ներկայացել 36-ամյա Դավիթ Ղ.-ն: Նա 2023 թ. մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Դավիթ Ղ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:

 

Լրահոս

Դիտել ավելին