Կարևոր իրադարձություններ

Այս պահին քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերն են ուսումնասիրվում. ՔԿ խոսնակը` Ժիրայր Ոսկանյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ

06 Մայիս, 2024 13:18
Այս պահին քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերն են ուսումնասիրվում. ՔԿ խոսնակը` Ժիրայր Ոսկանյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ

Երեկ գիշերը լրագրող Ժիրայր Ոսկանյանը ֆեյբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ բլոգեր Միկա Բադալյանն ու նրա հետ եղած մարդիկ մուտք են գործել Թումանյան փողոցի վրա գտնվող «1896» ակումբ, հարձակվել իր վրա, քաշքշել և վերցրել հեռախոսը: Այնուհետև հեռախոսը վերադարձրել են, դուռը ներսից փակել` նրան թողնելով դրսում:

Ըստ լրագրողի՝ ինքը ոստիկանություն է կանչել, բայց նրանք չեն պաշտպանել իրեն։

Ինչպես Shabat.am-ին փոխանցեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, «Քննչական կոմիտեն ոստիկանությունից հաղորդում ստացել է, այս պահին քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերն են ուսումնասիրվում»:

 

Լրահոս

Դիտել ավելին