«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղխորհուրդը 23.09.2018թ-ի կայացած Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների կապակցությամբ`
Շնորհավորում է երեւանցիներին` դրսեւորած ազատ կամաարտահայտության կապակցությամբ,
ՀՀ Վարչապետին` ընտրություններում, իր ղեկավարած քաղաքական ուժի հաստատուն հաղթանակի կապակցությամբ:
Ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնում ԺՈՒԿ ընտրողներին` ցուցաբերած վստահության համար,
իշխանություններին`ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամքի դրսեւորման համար,
ԶԼՄ-ներին նախընտրական գործընթացն անաչառ, անկողմնակալ ու ամբողջական լուսաբանելու համար:
Համոզված ենք, որ նշված ընտրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում սկիզբ դրեց իրական ժողովրդավարության կերտմանը, եւ արձանագրեց ամբողջ հայության հաղթանակը:
Բարի երթ մեզ բոլորիս»: