Ո՞ւր է սերը և հանդուրժողականությունը կալանավորների նկատմամբ, եթե սիրո և համերաշխության հեղափոխություն է եղել: Յուրաքանչյուր կալանավոր պետք է զգա հեղափոխության շուրջը, պետք է համաներում լինի այդ մարդկանց նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ով պահանջում է իր վարչապետ Նիկոլ Փաշինյանից ուշադրություն դարձնել իր հոր գործին: Շահեն Հարությունյանը հիշեցրել է, որ պատգամավոր եղած ժամանակ Ն. Փաշինյանը Շանթ Հարությունյանին քաղաքական բանտարկյալ է համարել, իսկ հիմա չի զբաղվում նման առաջնային հարցերով:
«Ես սպառնում եմ իշխանություններին՝ դուրս գալ և խաղաղ անհնազանդություն իրականացնել, հետո հանկարծ Նիկոլը չկանգնի ուղիղ եթերի ժամանակ, ասի՝ դա սաբոտաժ է մեր դեմ»,-նշել է Շահեն Հարությունյանը՝ ժամանակ տրամադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին զբաղվելու իր հոր հարցով մինչև նոյեմբերի 7-ը, երբ նախատեսված է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: