Կարևոր իրադարձություններ

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով պետությունը կշարունակի մասնակի փոխհատուցել կատարված ծախսերը

07 Նոյեմբեր, 2024 13:55
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով պետությունը կշարունակի մասնակի փոխհատուցել կատարված ծախսերը

Գործադիրը վերաբաշխում է կատարել բյուջեում Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտությամբ։ Ծրագրով նախատեսվում է խթանել տարեկան շուրջ 500 հա խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնումը, տարեկան շուրջ 300 հա տարածքում ոռոգման արդիական համակարգերի և (կամ) ջրավազանների կառուցում (ջրավազանի կառուցումը դիտարկվում է յուրաքանչյուր 1 հա տարածքի ոռոգման համար), տարեկան շուրջ 200 հա տարածքում կարկտապաշտպան ցանցերի ներդրումը, ինչպես նաև 2022 թվականին շուրջ 50 հա, 2023 թվականին շուրջ 100 հա ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակումը: Ծրագիրը իրականացվում է 2021-2025 թվականներին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։

Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։ Ծրագրի փոխհատուցման բաղադրիչով մասնակից շահառուների կողմից ներկայացվել է այգեհիմնումն ավարտելու և փոխհատուցում ստանալու 19 դիմում, իսկ ոռոգման արդիական համակարգերի ներդրման աշխատանքներն ավարտել և փոխհատուցման դիմում են ներկայացրել 2 շահառուներ: 21 շահառուների տնտեսություններում իրականացված մոնիթորինգով արձանագրվել է, որ համապատասխանում են ծրագրի չափորոշիչներին, որոնց փոխհատուցման ենթակա գումարը կազմում է 1,415,407.7 հազար դրամ։ Ներկա պահին միջոցառման տարեկան ճշտված պլանով ֆինանսական միջոցներից առկա է 218,895.6 հազար դրամ, որը չի բավականացնում փոխհատուցման դիմած, ավարտական դրական մոնիթորինգ ստացած շահառուների փոխհատուցում հատկացնելու համար։ Ուստի ներկայումս անհրաժեշտ է լրացուցիչ 1,148,287.1 հազար դրամ 66.7 հա այգեհիմնման և 48,2250 հազար դրամ 2609 հա ոռոգման արդիական համակարգերի ներդրման փոխհատուցում հատկացնելու համար (ընդհանուր 1,196,5121 հազար դրամ)։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այս համատեքստում հանձնարարել է մարզպետներին ներգրավել ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում, որպեսզի ծրագրի պոտենցիալ շահառուներն ավելի մանրամասն և ինտենսիվ ձևով տեղեկանան միջոցառման մանրամասներին: 

 

Լրահոս

Դիտել ավելին