Կարևոր իրադարձություններ

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Պետերբուրգում

25 Ապրիլ, 2018 22:01
Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Պետերբուրգում

Պետերբուրգում հոսպիտալացվել է լեգենդար հայազգի շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Այս մասին հայտնում է ntv.ru-ն: 93-ամյա շանսոնյեն իրեն վատ է զգացել փորձի ժամանակ, փրոմոութերները շտապօգնություն են կանչել:

Արդյունքում «Октябрьский» մեծ համերգային դահլիճում այսօր պլանավորված համերգը չեղյալ է հայտարարվել սկսվելուց մեկ ժամ առաջ: Ներկայումս, ըստ լրատվամիջոցի, բժիշկները հետազոտում են Ազնավուրին:

 

Լրահոս

Դիտել ավելին