Կարևոր իրադարձություններ

Մինչ 2100 թ-ը Նյու-Յորքը կարող է ջրի տակ անցնել. ի՞նչ է կանխատեսվում Հայաստանի համար

03 Օգոստոս, 2017 14:05
Մինչ 2100 թ-ը Նյու-Յորքը կարող է ջրի տակ անցնել. ի՞նչ է կանխատեսվում Հայաստանի համար

Վերջերս YouTube-ում հայտնվեց տեսանյութ, որը պատմում է, թե ինչպես Նյու Յորքը կարող է «կործանվել» գլոբալ տաքացման հետևանքով:

Գիտնականների և համապատասխան մասնագետների կանխատեսմամբ  պարզվել է, որ եթե Երկրի միջին ջերմաստիճանը 2 աստիճանով բարձրանա, ապա մթնոլորտային շրջանառության համակարգում անկանխատեսելի փոփոխություններ տեղի կունենան:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ սկսած 1899 թվականից, մոլորակի ընդհանուր ջերմաստիճանը սկսել է աստիճանաբար բարձրանալ, ինչն ապացուցում է, որ գլոբալ տաքացում իսկապես տեղի է ունենում:

Հետազոտողների կանխատեսմամբ՝ սառցադաշտերի ինտենսիվ հալչելը կհանգեցնի համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը: Ըստ հաշվարկների՝ 2100թ. դրությամբ ջրի տակ կանցնեն մի շարք բնակեցված կղզիներ ու առափնյա մեգապոլիսներ:

Այս իրական և հրատապ վտանգին հակազդելու նպատակով 2015թ.-ի դեկտեմբերին աշխարհի շուրջ 200 պետությունների ներկայացուցիչներ հավաքվել էին Փարիզում՝ կլիմայի մասին նոր համաձայնագիրը քննարկելու համար: Այն համարվում էր համաձայնագիր , որն ունի մոլորակի համար խիստ կարևոր նպատակ, այն է՝ թույլ չտալ, որ մթնոլորտի գլոբալ տաքացումը գերազանցի 2 աստիճանը:

Սակայն Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո հայտարարեց Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման մասին, ինչը կարող է որոշիչ դեր ունենալ ողջ մոլորակի համար:

Թե ինչպես կարող է գլոբալ տաքացումն անդրադառնալ Հայաստանի վրա, որոնք են դրա հիմնական պատճառներն ու ինչպես կարելի է կանխել այն՝ պատմել է բնապահպան, «Էկոլուր ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Լրահոս

Դիտել ավելին