Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը մտադիր է հերթական հետողորմյան անել. քննարկվում է Աշխատանքի պետական տեսչությունը վերականգնելու հարցը. «Հրապարակ»

01 Հուլիս, 2017 09:25
Կառավարությունը մտադիր է հերթական հետողորմյան անել. քննարկվում է Աշխատանքի պետական տեսչությունը վերականգնելու հարցը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է հերթական հետողորմյան անել։ Քննարկվում է Աշխատանքի պետական տեսչությունը վերականգնելու հարցը, որը գործում էր տարիներ շարունակ որպես առանձին մարմին, ապա՝ 2013-ին, կառավարության որոշմամբ վերցվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, տեղափոխվեց առողջապահության նախարարություն՝ միաձուլվելով պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության հետ։ Միաձուլման արդյունքում ձեւավորվեց Առողջապահական պետական տեսչություն:
 
Ի տարբերություն նախկինի, Առողջապահական պետական տեսչությունը շատ չնչին մասով էր մասնակցում աշխատանքային հարաբերություններում օրինականության հսկողության գործընթացին: Առաջիկայում վերականգնվելիք տեսչությունում էլ գործելու են միայն աշխատանքային պայմանների, անվտանգության նորմերի, կանոնների նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը»:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին