Կարևոր իրադարձություններ

Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձել է. «Հրապարակ»

17 Մայիս, 2017 08:03
Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձել է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ԱԺ ընտրությունների պարտությունը գնացել էր ԱՄՆ-ում թոթափելու, վերադարձել է։ Եվ նախօրեին վարչության նիստ է հրավիրել, որից հետո, ի դեպ, Զարուհի Փոստանջյանի ու ոստիկանների միջեւ միջադեպը դատապարտող հայտարարություն տարածեցին, ինչը ոմանք հաշտեցման ժեստ դիտարկեցին։
 
Նիստում Հովհաննիսյանը խոսել է իրենց անելիքների, արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության եւ «իրավիճակային» պայքարի առաջամարտիկի դեր ստանձնելու մասին։ Դրա համար նախ պետք է վերազինել կուսակցությունը, իսկ հունիսին թերեւս համագումար կանեն, նոր վարչություն կընտրեն»։
 
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին