Կարևոր իրադարձություններ

Արտակ Սարգսյանը կպահպանի իր պատգամավորական մանդատը. անձամբ նա անպատիժ կմնա. «Ժողովուրդ»

19 Ապրիլ, 2017 08:36
Արտակ Սարգսյանը կպահպանի իր պատգամավորական մանդատը. անձամբ նա անպատիժ կմնա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Արտակ Սարգսյանը կպահպանի իր պատգամավորական մանդատը՝ չնայած սկանդալային հայտնի ձայնագրության հրապարակմանը: Հիշեցնենք, որ նրան պատկանող «ՍԱՍ գրուպ»-ում կազմակերպված նախընտրական ժողովի ժամանակ Ա. Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը շանտաժով ու սպառնալիքներով ստիպել էր ընկերության աշխատակիցներին ձայներ բերել ՀՀԿ-ական թեկնածուի օգտին: Այդ ժողովի ձայնագրությունը հրապարակվել էր hayastan24 կայքում, եւ հիմա գլխավոր դատախազի որոշմամբ ՀՔԾ-ում կատարվածի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:
 
Ըստ «Ժողովուրդ» աղբյուրների՝ քանի որ կատարվածը հանցագործության տարրեր էր պարունակում, լավագույն դեպքում որոշում կկայացվի Արամ Սարգսյանի նկատմամբ սիմվոլիկ պատիժ հարուցել: Իսկ Արտակ Սարգսյանն անձամբ անպատիժ կմնա: Սա էլ, թերեւս, ունի իր պատճառները. Արտակ Սարգսյանը համարվում է Սերժ Սարգսյանի իշխանության ֆինանսական հիմնական աղբյուրներից մեկը:
 
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին