Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 1-ին ինչ-որ մեկը չար կատակ էր արել ՕՐՕ դաշինքում, թե Սամվել Բաբայանին ազատ են արձակել. «Հրապարակ»

18 Ապրիլ, 2017 08:11
Ապրիլի 1-ին ինչ-որ մեկը չար կատակ էր արել ՕՐՕ դաշինքում, թե Սամվել Բաբայանին ազատ են արձակել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեեւ ապրիլի 1-ին ինչ-որ մեկը չար կատակ էր արել ՕՐՕ դաշինքում, թե Սամվել Բաբայանին ազատ են արձակել, եւ գրասենյակում ծաղիկներով սպասել էին Կամանդույուշչիին, բավականին ուշ գլխի ընկնելով, որ դա սեւ հումոր է, այնուամենայնիվ, կարծում են, որ նրան շուտով բաց կթողնեն։ Գործի քննությանը մոտ կանգնած պաշտոնյաներից մեկը նույնպես ենթադրեց, որ բաց կթողնեն, քանի որ «Բաբայանն իրեն ճիշտ է պահել»․ երբ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ նրա ձերբակալության հիմքում քաղաքական պատճառներ են, փաստաբանը հայտարարեց․«Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում»։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա ահամարում:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին