Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը նորից հանդիպել են. ընդհանուր հայտարարի չեն եկել. «Ժամանակ»

15 Ապրիլ, 2017 08:30
Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը նորից հանդիպել են. ընդհանուր հայտարարի չեն եկել. «Ժամանակ»

«ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը նորից հանդիպել են, եւ նորից չի որոշակիացել՝ «Ծառուկյան» դաշինքը կառավարության հետ կոալիցիա կազմելո՞ւ է, թե՞ ոչ։

Ծառուկյանը հակված չէ մաս կազմել Կարեն Կարապետյանի կառավարությանը եւ պատրաստ է ԱԺ-ում ընդդիմության տեղը զբաղեցնել՝ մինչեւ 2018 թվականին Սերժ Սարգսյանը կհստակեցնի իր անելիքները։

Մինչդեռ չի բացառվում, որ այդ ծրագրերն արդյունավետորեն առաջ մղելու համար Սերժ Սարգսյանին պետք լինի, որ Ծառուկյանը միանա կոալիցիոն հուշագրին հիմա եւ ոչ թե 2018-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին