Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյանը կրկին կլինի ՀՀԿ կողմից Երևանի քաղաքապետի թեկնածուն. «ՀԺ»

05 Ապրիլ, 2017 08:56
Տարոն Մարգարյանը կրկին կլինի ՀՀԿ կողմից Երևանի քաղաքապետի թեկնածուն. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Երեւանի ավագանու ընտրությունների առաջադրումների 7-րդ օրն է, բայց ԿԸՀ-ն դեռ որեւէ դիմում չի ստացել: Կուսակցություններից ու դաշինքներից որեւէ մեկը այդ ընտրություններին մասնակցելու անգամ հայտարարություն դեռ չի արել:

Երեկ փորձեցինք Հանրապետական կուսակցությունից ճշտել, թե ավագանու իրենց ցուցակն իսկապե՞ս նորից գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է գլխավորելու, այսինքն քաղաքապետի թեկնածուն նորի՞ց նա է լինելու: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը պատասխանեց, որ այս անգամ էլ նա կլինի քաղաքապետի իրենց թեկնածուն, բայց այդ որոշումը կկայացնեն գործադիր մարմնի վաղվա նիստում:

«Մի շտապեք, սահմանված ժամկետում մեր դիմումը ԿԸՀ կներկայացնենք»,- ասաց նա: Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 9-ն է: Այդ օրը նաեւ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքների ամփոփման վերջնաժամկետն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին