Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    486

  • EUR

    569
    577

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Էդվարդ ‪‎Նալբանդյան‬ը հանդիպել է ‪‎Ինդոնեզիա‬յի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահին

12 Հոկտեմբեր, 2015 19:38
Էդվարդ ‪‎Նալբանդյան‬ը հանդիպել է ‪‎Ինդոնեզիա‬յի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահին

Հայաստանը ցանկանում է ընդլայնել բազմոլորտ փոխգործակցությունը ասիական տարածաշրջանի հետ։ Այդ մասին ասել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահ Իրման Գուսմանին եւ նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում Ջակարտա իր այցելությունը եւ ուրախությամբ արձանագրեց, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։ Նախարարը կարեւորեց Ինդոնեզիայից առաջին բարձրաստիճան այցելությունը Հայաստան եւ ընդգծեց, որ ներկայացուցչական պատվիրակության այցելությունը նոր էջ է բացում երկկողմ հարաբերություններում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրման Գուսմանը գոհունակություն հայտնեց Երեւան այցելելու կապակցությամբ եւ խորհրդանշական համարեց, որ այցը համընկնում է հազարամյակների պատմություն ունեցող Երեւան քաղաքի տոնի հետ։ Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ։ Այս առումով կարեւորվեց քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, մշակութային փոխանակումների խթանումը, ապակենտրոնացված փոխգործակցության ծավալումը։ Հանդիպմանը անդրադարձ արվեց երկու երկների արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագրի, արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների մասին հուշագրի ստորագրմանը։ Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները ու առաջնահերթությունները։ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ Հայաստանը ցանկանում է ընդլայնել բազմոլորտ փոխգործակցությունը ասիական տարածաշրջանի հետ եւ հավելեց, որ այդ տարածաշրջանի երկրներում դեսպանությունների հիմնադրումը հենց այդ նպատակն է հետապնդում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերություններին եւ միջխորհրդարանական կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը եւ դրան նպաստող քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին