Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Սարգսյանը՝ նախկին թաղապետի հետ ունեցած հարաբերությունների մասին

21 Փետրվար, 2017 14:40
Ռոբերտ Սարգսյանը՝ նախկին թաղապետի հետ ունեցած հարաբերությունների մասին

ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի և թիվ 1 ընտրատարածքի պատգամավոր  Ռոբերտ Սարգսյանի միջև ծեծկռտուք է եղել: Հրապարակված տեղեկությունները ճշտելու  համար Shabat.am-ը կապ հաստատեց Արայիկ Քոթանջյանի հետ. «Զարմանում եմ մարդկանց երևակայության վրա, նման բան չկա և չի կարող լինել: Մենք հանդիպել ենք 10 օր առաջ, ճաշել ենք միասին ու դուրս եկել, որևէ միջադեպ չի եղել»:

Պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հարցին, ասաց. «Անկեղծ ասած ծիծաղս գալիս է, ինչպես կարելի է նման հոդված գրել: Արայիկ Քոջանջյանն իմ ընկերն է, իսկ ընկերներիս միայն մեծարում եմ, և մեր միջև ծեծկռտուք  չի կարող լինել»: 

 

Լրահոս

Դիտել ավելին