Կարևոր իրադարձություններ

ԵԽ-ն շուտով կհայտնի ապրիլյան պատերազմի մասին իր դիրքորոշումը. «Առավոտ»

22 Նոյեմբեր, 2016 10:10
ԵԽ-ն շուտով կհայտնի ապրիլյան պատերազմի մասին իր դիրքորոշումը. «Առավոտ»

«Մարդու իրավունքների ինչպիսի խախտումներ էլ լինեն, ցավալի է»,-«Առավոտ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ապրիլյան պատերազմին, ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների գծով տնօրեն  Քրիստոս Ջակումոպուլոսը։ 

Նա նշել է, որ իրենք հույս ունեն, որ ապրիլյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները կքննվեն. «Կարծում եմ՝  գործերը հասել են Եվրոպայի խորհուրդ նորմալ ընթացակարգով, կամ հայցադիմումներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ այլ ընթացակարգեր են կիրառվել, օրինակ գործերը բերվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով կամ Մարդու իրավունքների հանձնաժողով։

Կարծում եմ՝ Եվրոպայի խորհուրդը շուտով հնարավորություն կունենա իր դիրքորոշումը արտահայտել։ Նման խախտումները հաճախ պատահում են այն ժամանակ, երբ ուժի կիրառման համաչափությունը բացակայում է։ Այսպիսով՝ սա մարդու իրավունքների պաշտպանության ամենակարեւոր տարրերից է՝ պահպանել հավասարակշռությունը։ Եվ կարծում եմ՝ դա այն է, ինչ մենք կփորձենք անել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին