Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: