Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ռուդոլֆ Յավրումյանը՝ պատանիների սամբոյի աշխարհի չեմպիոն

11 Հոկտեմբեր, 2015 13:00
Ռուդոլֆ Յավրումյանը՝ պատանիների սամբոյի աշխարհի չեմպիոն

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկել են զուգահեռաբար ընթացող 2015թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնություններն, որոնց մասնակցում է 30երկրի 350-ից ավելի մարզիկ: Հայաստանն այս ստուգատեսին ներկայացրել է 13 մարզիկ, որոնք ելույթ են ունենում երկու մարզիչների գլխավորությամբ: Լատվիա մեկնած ՀՀ պատիրակության ղեկավարն է սամբոյի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Արդեն հայտնել ենք, որ մրցաշարի առաջին օր ՀՀ պարտվիարկներից աշխարհի փոխչեմպիոնի կոչման արժանացան պատանիների մրցաշարի մասնակիցներ՝ 48 կգ քաշային կարգում հանդես եկող Էդմոն Մանուկյանը և 60 կգ քաշային Դանիել Գաբրիելյանը: Պատանիների առաջնության 48 կգ քաշայինների մրցապայքարում Ռուսաստանի ընտրանին ներկայացնող Կրասնոդարի երկրամասի պատվիրակ Էդուարդ Մուրադյանը եզրափակչում առավելության հասնելով Հայաստանի ներկայացուցիչ Էդմոն Մանուկյանի նկատմամբ հռչակվեց աշխարհի չեմպիոն ու արժանացավ ոսկե մեդալի:
Երիտասարդների մրցաշարի 62կգ քաշային կարգում ելույթ ունեցած մոսկվացի Գելա Ամարյանը գրավեց 3-րդ տեղն ու ՌԴ ընտրանու ակտիվում գրանցեց բրոնզե մեդալ:

Երեկ մրցաշարի 2-րդ օրը ևս հայազգի սամբիստները անմասն չմնացին խաղարկվող պարգևներից: Պատանիների առաջնությունում 52 կգ քաշայինների մրցապայքարում Կրասնոդարի երկրամասի պատվիրակ Ռուդոլֆ Յավրումյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն: Նա պայքարը սկսեց քառորդ եզրափակչից  ու այդ փուլում հաղթեց Բելառուսի ներակյացուցիչ Իվան Զուրովին, հետո կիսաեզրափակչում պարտության մատնեց Հայաստանի պատվիրակ Հարություն Սարգսյանին, իսկ եզրափակչում էլ բացահայտ առավելությամբ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Ռաշիդ Դունիանալիևին ու արժանցավ ոսկե մեդալին:

Հարություն Սարգսյանն իր հերթին գերազնաց անցկացրեց 3-րդ տեղի համար գոտեմարտն ու 9:0 հաշվով համոզիչ հաղթանակ տանելով բելառուս սամբիստ Իվան Զուրովի նկատմամբ ՀՀ պատվիրակությանը պարգևեց առաջին բրոնզե մեդալ:

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, մրցումային վերջին՝ 3-րդ օրը, կխաղարկեն մեդալների 12 հավաքածու ՝ կրստեր տարիքի աղջիկների ՝ 48,60, 75, պատանիների ՝ 56,70,87, ավագ տարիքի աղջիկների ՝ 52,64,80,և երիտասարդների ՝ 57,74,100 քաշային կարգերում: 
Նկատենք ,որ այսօր մրցաշարի եզրափակիչ օրը Հայաստանի 4 մարզիկ կլինեն մեդալները վիճակողների թվում:

Հավելենք նաև, որ առաջնության առցանց հեռարձակումը հնարավոր է դիտել sambo-fias.org կայքով:

Արամ Ուգուջյան. ֆեյսբուք:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին