BlogNews.am-ը գրում է.
Էմոցիոնալ, անհավանական առույգ և կյանքին սիրահարված. այսպիսին է Շառլ Ազնավուրը, այսպիսի էներգետիկա ուներ հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած նրա համերգը, որին ներկա էր նար BlogNews-ը:
91-ամյա կյանքի փորձ, որ դրոշմված է նրա աչքերում և ձեռքերին ու 19-ամյա տղայի առույգություն, որ արտահայտված է նրա շարժումներում: Ազնավուրը սիրահարված է իր աշխատանքին ու ստիպում է, որ հանդիսատեսն էլ սիրահարվի իր երաժշտությանը:
«Առաջին անգամ է, որ մի քանի խոսք պետք է ասեմ: Մեր լեզուն` հայերենը, ինձ համար ընտանեկան լեզու է: Հայերենով ավելի դժվար է ստացվում, դրա համար եմ ֆրանսերեն խոսում: Ինձ համար ավելի հեշտ է: Չգիտեմ` հայերեն ո՞ր լեզվով կարող եմ խոսել. հո՞րս լեզվով, ով թիֆլիսցի է, մո՞րս լեզվով, ով ստամբուլցի է: Ֆրանսիայում միայն ֆրանսիացի են»,- համերգի մեկնարկին ասաց Ազնավուրը, այնուհետև մտքերը շարարդրեց ֆրանսերեն:
Նա պատմեց երգերի ու զգացողությունների մասին, կատակեց, երգեց ու նույնիսկ պարեց՝ դրական էներգետիկան փոխանցելով հանդիսատեսին և փոխարենը ստանալով չդադարող շնորհակալական ծափողջույններ:
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Անտինյանի