Կարևոր իրադարձություններ

Դիբալային փայլուն ապագա է սպասվում. Մեսսի

10 Հոկտեմբեր, 2015 23:21
Դիբալային փայլուն ապագա է սպասվում. Մեսսի

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է հասցեագրել Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալային, ով սեպտեմբերին առաջին անգամ Արգենտինայի հավաքական է հրավիրվել:

21-ամյա հարձակվողը «Պալերմո»-ից «Յուվենտուս» է տեղափոխվել նախորդ ամռանը: Թուրինյան ակումբի կազմում անցկացրած 9 հանդիպումներում Դիբալան 4 գոլ է խփել և գոլային 1 փոխանցում կատարել:

«Պաուլոն գերազանց ֆուտբոլիստ է: Նրան փայլուն ապագա է սպասվում: Առաջիկա տարիներին, անշուշտ, Դիբալայի մասին շատ կխոսվի»,- Tuttosport-ը մեջբերում է Մեսսիի խոսքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին