Ջորջ Քլունին հայտարարել է իր և կնոջ համար Իտալիայում նոր տուն գնելու իր մտադրությունների մասին: Նա ընտրել է Տոսկանայում ծովափին գտնվող գեղատեսիլ առանձնատունը՝ Կաստիլյոնե Դելա Պեսկայա քաղաքից ոչ հեռու: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Այդ վայրը նա ընտրել է իր ընկերոջ՝ իտալացի շեֆ խոհարար Ֆեդերիկո Սալցի խորհրդով: Երբ դերասանի կինը՝ Ամալը, առաջին անգամ տեսել է առանձնատունը, հիացել է: Նրան շատ է դուր եկել ոչ միայն տունը, այլև այն, որ այն գտնվում է խաղաղ տեղանքում, որտեղ հազիվ թե հնարավոր լինի հանդիպել զբոսաշրջիկների կամ պապարացիների:
Քլունին, իհարկե, Իտալիայում ևս մեկ տուն ունի՝ շքեղ առանձնատուն Կոմո լճի ափին: