Shamshyan.com-ը գրում է. Սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանը օրեր առաջ մարմնական վնասվածքներ է ստացել։ Այս տեղեկությունը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Փ. Հայրապետյանը։
Հարցին, թե դա դժբախտ դեպք է եղել, թե՝ դիտավորություն, պատասխանեց. «Հիմանականում թեւս է վնասվել եւ շատ ուժեղ ցավեր կան։ Չեմ կարծում, թե դիտավորություն էր։ Ուշ ժամի տանից իջնելուց աստիճաններից գլորվելով ընկա ու հրաշքով ավելի վատ վնասվածքներ չստացա։ Հիմա թեւս է շատ լուրջ վնասվել, շատ է ցավում։ Բայց ասացին, որ չի կոտրվել։ Մարմինս էլ է ցավում, բայց, բարեբախտաբար, կոտրվածքներ չկան»:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ դեռ քննչական գործընթացները չավարտված՝ «Ամերիա» բանկը չնչին գներով վաճառքի է հանել Ծովազարդ գյուղում գտնվող «Հայրապետ» հյուրանոցային համալիրը, որը պատկանում է Փ. Հայրապետյանին:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Փ. Հայրապետյանը: «Արդեն պահակներին հանել են: Շուկայական գինը 50 միլիոն դոլարից ավելի է, բայց հիմա չնչին գներով վաճառքի են հանել: Իմ 23 տարվա աշխատանքի արդյունքներից մեկն է»,- ավելացրել էր նա:
Ավելին՝ այստեղ