Կարևոր իրադարձություններ

Նարնջի հյութն օգնում է կանխել գերսնվելը

08 Սեպտեմբեր, 2016 00:00
Նարնջի հյութն օգնում է կանխել գերսնվելը

Մասնագետները պարզել են, որ նարնջի հյութն օգնում է հետ պահել գերսնվելուց։ Նման ըմպելիք է պետք դնել սեղանին ամանորյա և սուրբծննդյան տոներին։ Այս մասին հայտնում է kinopoisk.me կայքը։

Բուֆալոյի համալսարանի հետազոտողների կարծիքով՝ նարնջի հյութը նվազեցնում է ճարպոտ, ածխաջրերով հարուստ սննդի վնասակար ազդեցությունը ներքին օրգանների վրա։ Հետազոտությանը մասնակցել են 20-40 տարեկան առողջ մարդկանց 3 խմբեր։

Գերհագեցած նախաճաշը տարբեր խմբերի մատուցվել է տարբեր ըմպելիքներով՝ քաղցր ջրով, սովորական ջրով, մյուս խմբում՝ նարնջի հյութով։ Պարզվել է, որ երրորդ խմբին է հաջողվել պահպանել նորմային առավել մոտ առողջության ցուցանիշներ։

Արյան փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առաջին խմբում ազատ ռադիկալների մակարդակը մեծացել է 63 տոկոսով, երկրորդում՝ 62 տոկոսով, երրորդում՝ 47 տոկոսով։

 

Լրահոս

Դիտել ավելին