Կարևոր իրադարձություններ

Բացի սպորտային կյանքից կա նաև անձնական կյանք. որպես ծնող՝ պատրաստ ենք, որ Արթուրը ընտանիք կազմի (տեսանյութ)

06 Սեպտեմբեր, 2016 18:06
Բացի սպորտային կյանքից կա նաև անձնական կյանք. որպես ծնող՝ պատրաստ ենք, որ Արթուրը ընտանիք կազմի (տեսանյութ)

Բացի սպորտային կյանքից կա նաև անձնական կյանք: Այնպես որ ժամանակն է արդեն ընտանիք կազմելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, ով նաև նրա անձնական մարզիչն է:

«Բայց մենք չենք շտապում, ոչ էլ համարում ենք,  որ պարտադիր տարիներ, ժամկետ կա: Այնպես որ դա պետք է լինի ներքուստ, պիտի ինքը գտնի կողակից ընկերուհի, որի հետ կարողանա մյուս տարիները ապրել: Նա է որոշելու, մենք պատրաստ ենք որպես ծնող, որ Աթուրը ընտանիք կազմի: Ընտանեկան երջանկությունը ամենաթանկ բանն է,և ես  ուզում եմ, որ բալիկը ունենա այդ երջանկությունը, մնացածը իր գործն է»,-ասաց Արթուր Ալեքսանյանի հայրը:

 

Լրահոս

Դիտել ավելին