Կարևոր իրադարձություններ

CISM-2015. Կարեն Ասլանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

10 Հոկտեմբեր, 2015 10:21
CISM-2015. Կարեն Ասլանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Հարավկորեական Մունգյոնում ավարտին մոտեցող Բանակային Համաշխարհային VI Խաղերի նախավերջին օրը Հայաստանի հավաքականը մեդալի ակնկալիք ունի, այն էլ՝ ոսկե:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, երիտասարդների աշխարհի չեմպիոն, 66կգ քաշային Կարեն Ասլանյանը Խաղերի ծրագրով ըմբշամարտի մրցումների եզրափակիչ օրը անկասելի է եղել նախնական գոտեմարտերի փուլում ու նվաճել է եզրափակչում կորեացի Չի Հուն Կիմի հետ Խաղերի չեմպիոնի կոչումը վիճարկելու իրավունքը:

Մինչ այս Ասլանյանը 1/8 եզրափակչում 9:4 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Դենիս Դեմյանկովի նկատմամբ, 1/4 եզրափակչում՝ 11:2 հաշվով հաղթել է լեհ Դևիդ Կարեշչինսկուն, իսկ կիսաեզրափակչում 10:9 հաշվով հաղթել է եգիպտացի Հուսսեին Մոհամեդին:

Եզրափակիչ գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 12:00-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին