Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ԶՈւ ծառայողներին հրամայվել է ընտանիքներին դուրս բերել քրդաբնակ շրջաններից

09 Հոկտեմբեր, 2015 22:00
Թուրքիայի ԶՈւ ծառայողներին հրամայվել է ընտանիքներին դուրս բերել քրդաբնակ շրջաններից

Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը քրդաբնակ շրջաններում զինծառայողներին հրամայել է ընտանիքներին ավելի ապահով վայրեր դուրս բերել:

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, հրամանը հիմնականում վերաբերվում է Դիարբեքիրի, Սիլվանի, Հանի, Լիջեի, Քուլփի եւ Դիջլեի շրջաններում գտնվող զինծառայողների ընտանիքներին:

Հրամանագրում ասվում է, որ նշված շրջաններից ընտանքիների դուրս բերման համար պատասխանատվությունը կրում են զինծառայողներն իրենք:

Նշվում է, որ այդ րամանագիրը կապված է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների հարձակումների հետ: Ենթադրվում է, որ այդ շրջաններում զինծառայողների ընտանիքները կարող են թիրախ հանդիսանալ PKK-ի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին