Միլիարդավոր տարիներ առաջ Մարսի վրա կարող էին գոյություն ունենալ լճեր: Նման եզրակացության են հանգել գիտնականները՝ մշակելով այդ թվում Curiosity մարսագնացից ստացած տվյալները, հայտնում է ՆԱՍԱ-ն:
Սարքից արված դիտարկումները թույլ են տալիս ենթադրել, որ 3.8-3.3 մլրդ տարի առաջ ժամանակահատվածում Մարսի վրա երկար ժամանակ գոյություն են ունեցել ջրի հոսքեր ու լճեր: