Կարևոր իրադարձություններ

Ամենահարուստ դեսպանի զավեշտական պատմությունը. «Հայկական ժամանակ»

06 Նոյեմբեր, 2015 08:21
Ամենահարուստ դեսպանի զավեշտական պատմությունը. «Հայկական ժամանակ»

Վիետնամի սոցիալիստական հանրապետությունում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, պարզվում է, իր հավատարմագրերը ստանալուց հետո տարել է նոտարի մոտ՝ վավերացնելու և Վիետնամում նոտարով հաստատած հավատարմագրեր է ներկայացրել։


Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ կապված սույն զավեշտական պատմությունը, պարզվում է, ՀՀ դիպկորպուսում «լայն քննարկման առարկա է դարձել»։ Ռաիսա Վարդանյանը, ի դեպ, ՀՀ ամենահարոատ դեսպաններից մեկն է. «ՀԺ»–ն գրել էր, որ նա նախորդ տարի 250 հազար դոլար ընդհանուր արժողությամբ 3 բնակարան Է գնել և այսպիսով, արդեն 8 բնակարան ունի։ Բացի այդ, նա հայտարարագրել էր 2 ավտոտնակ, 1 առանձնատուն, 2 ավտոմեքենա, 630 հազար ռուբլու չափով բաժնետոմս, 150,4 միլիոն դրամ, 1,3 միլիոն դոլար և 770 հազար եվրո դրամական միջոցներ, ընդհանուրը մոտ 2,5 միլիոն դոլար։ Դեսպանի տարեկան աշխատավարձը 38 808 դոլար է:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին