Կարևոր իրադարձություններ

Ինչպես են էթիկետի կանոնները տարբերվում տարբեր երկրներում

06 Նոյեմբեր, 2015 20:11
Ինչպես են էթիկետի կանոնները տարբերվում տարբեր երկրներում

Վարքի կանոնները և էթիկետը տարբեր երկրներում տարբեր են, հայտնում է novate.ru-ն: Նույն արարքը մի երկրում կարող է լավ դիտվել, մեկ այլ երկրում դրանով հնարավոր է վիրավորել տանտիրոջը:

Ֆռթացնել

Прихлебывание как знак благодарности.

Երկրների մեծ մասում ապուրը ֆռթացնելը կարող է հանգեցնել առնվազն դժգոհ հայացքների: Սակայն ասիական շատ երկրներում, ինչպիսիք են՝ Չինաստանն ու Ճապոնիան, ապուրը կամ լապշան ֆռթացնելը դիտվում է որպես մեծագույն գովասանք այն պատրաստողի հասցեին: Դա նշանակում է, որ ուտեստն այնքան լավն է, որ նույնիսկ հնարավոր չէ սպասել, որ սառի: Անձայն ուտելու դեպքում կնշանակի, որ մարդը դժգոհ է սննդից: Ճապոնիայում նույնը վերաբերում է նաև թեյ խմելուն:

Լեզու ցույց տալ

Показывание языка - такой разный смысл.

Շատ երկրներում լեզու ցույց տալը վիրավորական և նյարդայնացնող ժեստ է: Սակայն աշխարհի որոշ երկրներում լեզու ցույց տալը դրական ժեստ է: Նոր Կալեդոնիայում այդ ժեստը նշանակում է իմաստության և եռանդի մաղթանք: Տիբեթում լեզուն ընդհանրապես հարգանքի դրսևորում է և այն հանում են, երբ ուզում են ինչ-որ մեկին ողջունել: Կարոլինյան կղզիներում հանած լեզուն համարվում է դևերին հեռացնելու միջոց:

Կիսատ կերած ուտելիք

 Остатки еды в тарелке как знак неуважения.

Մեզ մանկուց սովորեցնում են ափսեի ամբողջ պարունակությունն ուտել: Սակայն որոշ երկրներում համարվում է, որ մաքուր ափսեն կարող է շփոթեցնել տանտիրոջը, հնարավոր է՝ նաև վիրավորել: Ֆիլիպիններում, Հյուսիսային Աֆրիկայում և Չինաստանի որոշ շրջաններում տերը սնունդ է դնում ափսեի մեջ, եթե այն արդեն դատարկ է: Հյուսիսային Աֆրիկայում եթե ավելացումներից հետո ափսեն մաքուր թողնես, տանտերը կարող է վիրավորվել, քանի որ դա նշանակում է, որ հյուրը դժգոհ է սպասարկումից՝ այն համարում է վատ կամ ոչ բավարար:

Թեյավճար

Чаевые.

Ճապոնիայում այնքան անսովոր է թեյավճարը, որ դա հաճախ հանգեցնում է շփոթության: Մատուցողը շփոթվում է, երբ թեյավճար է ստանում, նույնիսկ կարող է փորձել վերադարձնել այն: Թեյավճարը նույնիսկ կարող է որպես վիրավորանք դիտվել: Երբեմն այն ընկալում են որպես բարեգործական նվիրատվություն, ինչը կարեկցանք է ենթադրում:

Ձեռքերով ուտել

Еда руками.

Ներկաներին ցնցելու ամենահուսալի միջոցներից է ձեռքով ուտելը: Սակայն որոշ երկրներում ուտելիս սպասքի պարագաների օգտագործումը կարող է որպես վիրավորանք դիտվել: Օրինակ՝ Մեքսիկայում վատ է ընդունվում տակո կամ բուրիտո դանակով ու պատառաքաղով ուտելը: Գերմանիայում վատ է դիտվում խաշած կարտոֆիլը դանակով կտրելը: Շատ երկրներում, օրինակ՝ Հնդկաստանում, ձեռքերով ուտելը միակ ընդունելի ձևն է:

Ժամանակին գալ

Не опаздывать как знак неуважения.

Աշխարհի որոշ մասերում ժամանակին գալը հավասարազոր է անհարգալից վերաբերմունքի: Տանզանիայում նշանակված ժամին ժամանող մարդկանց անհարգալից են վերաբերվում: Բոլոր բարեհամբույր, լավ դաստիարակված հյուրերը 15-30 րոպեով ուշ են տեղ հասնում: Մեքսիկայում ևս բարեհամբույր կլինի հանդիպումից մի քիչ ուշանալը:

 

Լրահոս

Դիտել ավելին