Կարևոր իրադարձություններ

Այսքան ժամանակ մտածել եմ դեպքի մասին ու հիմա շատ եմ փոխվել. Արցախում վիրավորված զինծառայողը ապաքինվում է

05 Նոյեմբեր, 2015 23:21
Այսքան ժամանակ մտածել եմ դեպքի մասին ու հիմա շատ եմ փոխվել. Արցախում վիրավորված զինծառայողը ապաքինվում է

Արցախում սեպտեմբերի 25-ին հակառակորդի հրետակոծության հետևանքով վիրավորված զինծառայող Սաֆար Սաֆարյանը կամաց-կամաց ապաքինվում է:  Նրան այսօր հոսպիտալից 10 օրով արձակուրդ են տվել:

Այս մասին Shabat.am-ը տեղեկացավ զինծառայողի քրոջից՝ Սյուզի Սաֆարյանից:

Մեզ հետ զրույցում Սաֆար Սաֆարյանը նշեց, որ իրեն արդեն լավ է զգում և ուզում է շարունակել ուսումը:

«Այսքան ժամանակ մտածել եմ դեպքի մասին ու հիմա շատ եմ փոխվել: Ամեն ինչ, իմ հայացքները փոխվել են կյանքի նկատմամբ: Կարծում եմ, չեմ շարունակի ծառայությունս, ընդամենը 3 ամիս եմ ծառայել, որից մեկը անցկացրել եմ հոսպիտալում: Երևի թե ուսումս կշարունակեմ»,-ասաց Սաֆար Սաֆարյանը, ով  սովորում է Պոլիտեխնիկում:

Նշենք, որ հրետակոծության հետևանքով ստացած վնասվածքերի պատճառով, Սաֆար Սաֆարյանն ազատվել է ծառայությունից:

Հրետակոծության հետևանքով նա ստացել էլ բազմաբեկորային վնասվածք, կոնքոսկրի տեղաշարժ, ինչպես նաև ոտքի վնասվածք:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով մահացու վիրավորվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին