Կարևոր իրադարձություններ

Ավետ Բարսեղյանը պատասխանում է իր նշանվելու մասին լուրերին

06 Նոյեմբեր, 2015 00:45
Ավետ Բարսեղյանը պատասխանում է իր նշանվելու մասին լուրերին

Aysor.am-ը գրում է.

Հանրային ճանաչում ունեցող մարդկանց ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքը անտարբեր չի թողնում ընթերցողին: Հաղորդավար Ավետ Բարսեղյանն այն քչերից է, ում չի կարելի հանդիպել սոցիալական ցանցերում: Սակայն դա չխանգարեց, որ օրեր առաջ ամբողջ համացանցը հեղեղվի հաղորդավարի՝ գաղտնի նշանադրության մասին լուրով:

Ի դեպ, «բարի լեզուներն» ասում են, որ խոսակցություններն այս անգամ ոչ թե համացանցի հերթական «բամբասանքն» են, այլ իրականություն:

Aysor.am-ը կապ հաստատեց Ավետի հետ՝ ճշտելու բարի լուրի իսկությունը: «Ես չեմ սիրում պատասխանել անձնական հարցերին, նախընտրում եմ զրուցել միայն գործնականի մասին: Եկեք չանդրադառնանք այն ամենին, ինչը համացանցում է տեղ գտել»,-տարածված լուրերը չհաստատելով, բայց նաև չժխտելով՝ պատասխանեց հաղորդավարը: 

Նելլի Մարգարյան

 

Լրահոս

Դիտել ավելին